«Ընտանեկան հյուրանոց»-ը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում, որը կառուցվել է 2011 թ.-ին: Հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից 100 մ հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը, Կասկադը, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, բազմաթիվ սրճարաններ, խանութներ, գիշերային ակումբներ և հանգստի ու ժամանցի բազմաթիվ այլ վայրեր: Հյուրանոցն առանձնանում է համարների ընդարձակությամբ և տնային մթնոլորտով: Սենյակների մեծ մասը հագեցված է խոհանոցով, անհրաժեշտ սպասք, ֆրանսիական պատշգամբով և առանձին մեծ պատշգամբով, որից բացվում է հաճելի տեսարան դեպի հյուրանոցի դիմաց գտնվող պուրակ:

Սենյակի տեսակը Ցածր սեզոն Բարձր սեզոն
Մեկտեղանոց 23 000 30 000
Երկտեղանոց 25 000 36 000
Երկտեղանոց սուիտ 30 000 40 000
Ընտանեկան 40 000 49 000
Ընտանեկան սուիտ 44 000 58 000
  • Ժամանում՝ 12:00
  • Մեկնում՝ 12:00