Երևան քաղաքի հենց սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ “Իմպերիալ Պալաս Հոթել”-ը արդեն մեկ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդհամնեը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ և այլ կառույցներ, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները

Սենյակի տեսակը Ցածր սեզոն Բարձր սեզոն
Իմպերիալ քուին
(մեկտեղանոց)
44 000 54 000
 Իմպերիալ
(երկտեղանոց)
49 000 59 000
Իմպերիալ քինգ երկտեղանոց 63 000 73 000
Դելյուքս 69 000 79 000
Իմպերիալ սուիտ 159 000 179 000
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00