Հյուրանոցը գտնվում է Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի մոտ, իսկ ձորի մյուս կողմում, հյուրանոցից մոտ 5 րոպե հեռավորության վրա Թումանյանի այգին է: Հյուրանոցին մոտ են Ծիծեռնակաբերդի զբոսայգին և Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ԹՈՒՄՈ կենտրոնը:
Սենյակներն ընդարձակ են, հարմարավետ կահավորված:
Պատշգամբներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը և Արագածը:

Սենյակի տեսակ Ցածր սեզոն Բարձր սեզոն
Մեկտեղանոց 26500 դրամ 31000 դրամ
Երկտեղանոց 30000 դրամ 36500 դրամ
Երեք տեղանոց 35000 դրամ 41500 դրամ
Սուիտ 40000 դրամ 48000 դրամ

Հյուրանոցային հարմարություններ: Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Կանաչ գոտի, Ավտոկայանատեղ: Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, Քիմմաքում, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00