«Ռոյալ Պլազա» հյուրանոցն ունի հետաքրքիր և հանգիստ միջավայր, հաճելի մթնոլորտ, հարմարավետ և ընդարձակ սենյակներ, ռեստորան, բար, կոնֆերանսների սրահ, ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ ստեղծած են բոլոր նախապայմանները անձնական և գործնական ուղևորությունների հաջող ընթացքի համար:
Բոլոր հյուրերը Հայաստանում հյուրանոց ընտրելիս հիմնականում կենտրոնանում են բարձրակարգ ծառայություններ մատուցող հյուրանոցային համալիրների վրա: «Ռոյալ Պլազա»-ն համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և ամենախստապահանջ ու բծախնդիր հաճախորդների պահանջներին: Այն երևանյան հյուրանոցային համալիրների մեջ առանձնանում է իր հարմարավետությամբ ու պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմով: Դասական և ժամանակակից ոճերի նրբաճաշակ համադրությունը հյուրանոցի ինտերիերում ստեղծում է հանգստության, հարմարավետության մթնոլորտ:

Սենյակի տեսակ Ցածր սեզոն Բարձր սեզոն
Մեկտեղանոց 27.000 36.000
Երկտեղանոց 32.000 41.000
Լյուքս 46.000 70.000
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00